ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում տեղեկացրել է ակումբի տնօրէն Մհեր Աւանեսեանը՝ նշելով, որ առաջնութեանը մասնակցում էին «Լեռնային Արցախ», «Հայասայ», «Արարատ-Արմենիայ», «Ուրարտու» ֆուտբոլային թիմերը։
«Առաջնութեան մեկնարկը տրուել է 2022 թուականի օգոստոս ամսին, իսկ այսօր վերջին խաղը կայացաւ: «Լեռնային Արցախ» աղջիկների թիմը պատուաւոր 2-րդ հորիզոնականն է նուաճել՝ ցուցադրելով հիանալի խաղ։ Թիմի կիսապաշտպան Վերոնիկայ Ասատրեանը, լինելով 18 գոլի հեղինակ, առաջնութեան ընթացքում, դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լաւագոյն ռմբարկու, ինչը մէզ համար մեծ ձեռքբերում է»,-մանրամասնել է Մ. Աւանեսեանը։