Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին ներկայացուել է Ադրբեջանի կողմից շարունակուող ագրեսիայի մասին. Սաղաթելեան

Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին ներկայացուել է Ադրբեջանի կողմից շարունակուող ագրեսիայի մասին. Սաղաթելեան

Մայիսի 29-31-ն իմ հրաւէրով աշխատանքային այցով Հայաստանում են գտնւում Արգենտինայի հանրապետութեան Սենատի եւ Պատգամաւորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները:

Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող յուշահամալիր:

Այցելեցեինք նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ, որտեղ պատուիրակութեան անդամներին ներկայացուեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամաբ իրագործուած ցեղասպանութեան մասին:

Հիւրերի հետ եղանք նաեւ Եռաբլուրում եւ ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհուած քաջորդիների յիշատակին:

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի ամդամների միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարեւորել ենք երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների զարգացումը, խօսել միջազգային համագործակցութեան եւ Արգենտինայի հայ համայնքի դերակատարութեան մասին։

Հանդիպման ընթացքում հիւրերին ներկայացուել է Ադրբեջանի կողմից ՀՀ֊ի նկատմամբ շարունակուող ագրեսիայի, Արցախի շրջափակման եւ ռազմագերիների խնդիրների մասին։

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետութիւնը կանգնած է էթնիկ զտման եւ ցեղասպանութեան վտանգի առջեւ, եւ Արցախի

խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգութեան կամ իրաւունքների պաշտպանութեան հարց է, այլ առաջին հերթին սեփական հայրենիքում ապրելու եւ ինքնորոշուելու իրաւունք:

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share