Մոսկուայում նախատեսւում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում

Մոսկուայում նախատեսւում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում

Մոսկուայում մայիսի 25-ին նախատեսւում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կառավարութեան նիստում:

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդութեամբ բարձրագոյն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկուայում՝ մայիսի 25-ին: Եւ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց Փաշինեանը:

Վարչապետը նաեւ յիշեցրեց, որ նաեւ Մոսկուայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է սպասւում մայիսի 19-ին:

Share