ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ԳՔ յատուկ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ-ի եւ ԼՂ- ի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ԳՔ յատուկ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ-ի եւ ԼՂ- ի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիւսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը մայիսի 16-ին աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում յատուկ ներկայացուցիչ Խաւիեր Կոլոմինայի հետ:

Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգութեան խորհրդի գրասենեակից, ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքներին:

Ըստ աղբիւրի՝ Արմէն Գրիգորեանը ներկայացրել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:

Նշւում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերութեան զարգացմանն առնչուող հարցեր:

Share