Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները քանի ուղղութեամբ խախտել են հրադադարը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները քանի ուղղութեամբ խախտել են հրադադարը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 18:25-ի սահմաններում Նորաբակի ուղղութեամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են ՊՆ-ից:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Իրադրութեան փոփոխութեան դէպքում պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կգայ հաղորդագրութեամբ:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:50-ի սահմաններում Վերին Շորժայի ուղղութեամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:10-ի դրութեամբ իրադրութիւնն առաջնագծում յարաբերականորեն կայուն է:

Իրադրութեան փոփոխութեան դէպքում պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կգայ հաղորդագրութեամբ:

Ադրբեջանական զինուած ուժերի կողմից Սոթքի հարևանութեամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչութեան կեանքի, առողջութեան ապահովման և այլ հիմնարար իրաւունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանը՝ Սոթքի անմիջական հարևանութեամբ ադրբեջանական զինուած ուժերի գործողութիւնների արդիւնքում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ իր յայտարարութիւնում:

«Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առաւօտեան, ադրբեջանական զինուած ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանութեամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողութիւններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղութեամբ։

Ադրբեջանական զինուած ուժերի կողմից Սոթքի հարևանութեամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչութեան կեանքի, առողջութեան ապահովման և այլ հիմնարար իրաւունքները»,-նշել է ՄԻՊ-ը:

Մարդու իրաւունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ կրակոցները գիւղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկուած են, յայտնուել են անորոշութեան մէջ և սթրեսային վիճակում։ Առաւօտից ամբողջութեամբ դադարեցուել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգութեան նկատառումներից ելնելով։

Մանասեանը խիստ մտահոգիչ է համարել Ադրբեջանի կողմից վիրաւոր զինծառայողին տեղափոխող շտապօգնութեան մեքենայի թիրախաւորման առնչութեամբ տարածուած տեղեկատուութիւնը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահաւորմամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ շտապօգնութեան մեքենան թիրախաւորելն արգելուած է միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերով։

«Պաշտպանի աշխատակազմը վիրաւորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապուած հարցերով անընդհատ կապի մէջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողների առողջական վիճակի հետ կապուած հարցերը շարունակելու են գտնուել Պաշտպանի յատուկ ուշադրութեան ներքոյ։

Մարդու իրաւունքների պաշտպանը ևս մէկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գիւղերի անմիջական հարևանութեամբ ադրբեջանական զինուած ուժերի կրակոցները, այդ թուում՝ խոշոր տրամաչափի զէնքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչութեանն ահաբեկելու, մշտապէս սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողութիւնները կոպտօրէն ոտնահարում են միջազգային իրաւունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչութեան կեանքի իրաւունքի և անվտանգութեան, ինչպէս նաև միւս հիմնարար իրաւունքների ապահովման տեսանկիւնից»,-եզրափակել է ՀՀ ՄԻՊ-ը:

Share