«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են Սոթք եւ Կութ համայնքներ

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են Սոթք եւ Կութ համայնքներ

Այսօր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Իշխան Սաղաթելեանը, Գառնիկ Դանիելեանը, Ասպրամ Կրպեյեանը, Քրիստինէ Վարդանեանը, Արգիշտի Գեւորգեանը եւ Արման Ղազարեանը տեղում իրավիճակին ծանօթանալու եւ քաղաքացիների հետ զրուցելու նպատակով այցելել են Գեղարքունիքի մարզ, եղել Սոթք եւ Կութ համայնքներում:

«Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կայ մեր ժողովրդին եւ մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս:

Չնայած բանակի հետեւողական կազմաքանդմանը` հայ զինուորը խիզախ է եւ պատրաստ է պաշտպանել մեր երկիրը:

Բանակի եւ զինուորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը:

Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետութեան կողմից սեփական երկրի եւ ժողովրդի պաշտպանութեանն ուղղուած համակարգային գործողութիւնների բացակայութիւնն է»,- նշել է Իշխան Սաղաթելեանը:

Share