Թուրքիայի ընտրութիւնները՝ մեղադրանքների ու խոստումների ֆոնին

Թուրքիայի ընտրութիւնները՝ մեղադրանքների ու խոստումների ֆոնին

Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններից մի քանի օր առաջ օր առաջ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա ամենալուրջ հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փորձում են բոլոր հնարաւոր միջոցներով, այդ թովւմ՝ մեղադրանքներ հնչեցնելով, շահել հնարաւրինս շատ ձայներ:

Աթաթուրքի օդանաւակայանում կայացած նախընտրական հանրահաւաքում Էրդողանը յայտարարել է. «Մենք թոյլ չենք տա Քըլըչդարօղլուին ահաբեկչական կազմակերպութիւնների օգնութեամբ մասնատել Թուրքիան»: 
Իսկ Քըլըչդարօղլուն յայտարարել է. «Եթէ ես դառնամ նախագահ, կը կառուցեմ մայրուղի, որը կը կապի Թուրքիան Չինաստանին: Այն կշրջանցի Ադրբեջանը եւ կանցնի Իրանի տարածքով»։
Որոշ փորձագէտներ կարծում են, որ այս յայտարարութեան պատճառը կարող է լինել ընտրութիւններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրապարակային աջակցութիւնը Էրդողանին:

Share