«Եթէ 7 օրուայ ընթացքում մեր բարձրացուած հարցերը չլուծուէն, մենք մեր ձեւերով հարցին լուծում կը տանք». Դաւիթ Բաղիրեան

«Եթէ 7 օրուայ ընթացքում մեր բարձրացուած հարցերը չլուծուէն, մենք մեր ձեւերով հարցին լուծում կը տանք». Դաւիթ Բաղիրեան

Մայիսի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտուիմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կազմակերպած հանրահաւաքին նախաձեռնող խումբը կը ներկայացնի ստորագրահաւաքի արդիւնքները եւ կազդարարաի յետագայ անելիքները:

NEWS.am-ի հետ զրոյցում համակարգող խմբի անդամ Դաւիթ Բաղիրեանը բոլոր արցախցիներին կոչ արեց միանալ իրենց եւ մասնակցել հանրահաւաքին, որպէսզի իրենց ձայնը լսելի դարձնէն աշխարհին:

«Խախտելով եռակողմ համաձայնագրի 6-րդ կէտը, Ադրբեջանը ապրիլի 21-ից սկսած ապօրինի անցակէտ է տեղադրել Բերձորի միջանցքի Հակարիի կամրջի վրայ, որը արցախահայութեան եւ կարծում եմ, բոլոր հայերի համար անընդունելի է: Մենք սկսել ենք անժամկէտ պայքար՝ նախ մեր ձայնը լսելի դարձնելու համար ամբողջ աշխարհին: Ստորագրահաւաքի տեքստում մենք նշել ենք, որ դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին՝ այդ թւում որպէս Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զօրակազմ, խաղաղապահ առաքելութիւն իրականացնող երկիր: ՀՀ վարչապետին ենք դիմել, որպէս  ՀՀ անկախութեան հռչակագրով Արցախի Հանրապետութեան  քաղաքական եւ իրաւական հարցերով պատասխանատու ու կառավարութեան  ղեկավար: Տրուել է յստակ ժամկէտ՝է 7 օր, նշել ենք, որ եթէ այդ 7 օրուայ ընթացքում մեր հարցերը նշուածների միջամտութեամբ չլուծուի, մենք մեր ձեւերով այդ հարցին լուծում կը տանք»,- ասաց նա:

 Բաղիրեանն ասում է, որ իրենց շատ արցախցիներ են միանում, քանի որ բոլորն էլ գիտակցում  են, որ Արցախն իրենց տունն է եւ պէտք է համախմբուել:

Շարժման համակարգող խմբի անդամը հերքեց մամուլում տարածուող այն տեղեկութիւնները, որ շարժման հետեւում կանգնած է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, եւ նշեց, որ իւրաքանչիւր սրտացաւ մարդու աջակցութիւնը այս դժուար պահին շատ կարեւոր է:

Յիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային  դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրուարի 22-ի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինուած ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից յետոյ օկուպացուած հայկական տարածքներից,

-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անյապաղ  ապաշրջափակում, 5 կմ լայնութեամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահւում, ադրբեջանական անցակէտի ապամոնտաժում,

-Գերութեան մէջ պահուող անձանց եւ փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրաւունքի ապահւում:

news.am

Share