American Conservative. Վաշինգտոնը պէտք է դադարեցնի ռազմական օգնութիւնն Ադրբեջանին

American Conservative. Վաշինգտոնը պէտք է դադարեցնի ռազմական օգնութիւնն Ադրբեջանին

American Conservative պարբերականը մի յօդուածում նշել է, որ ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի ռազմական օգնութիւն տրամադրել Ադրբեջանին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը բացելու մասին միջազգային կոչերն անտեսելուն, պարբերականը գրել է. «Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանութեան տարելիցից ընդամէնը մէկ օր առաջ, Ադրբեջանն անցակէտ է տեղադրել Լաչինի սահմանային կէտում, ինչը ակնյայտօրէն խախտում է 2020թ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքուած եռակողմ համաձայնագիրը, որը վերջ դրեց ղարաբաղեան երկրորդ պատերազմին»: 
Պարբերականը նշել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցութիւնը եւ մեծ ծախսէր պարտադրել Բաքուին:  Իսկ դրա համար, ըստ յօդուածագրի, Վաշինգտոնը պէտք է յղում անի Ազատութեան պաշտպանութեան ակտի 907-րդ բաժնին, որն ընդունուել է 1990-ականների սկզբին՝ Ղարաբաղեան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնութիւն կանխելու նպատակով:
Յոդուածում ասուած է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պէտք է դադարեցնի  ռազմական օգնութեան տրամադրումն Ադրբեջանին։ Նման աջակցութիւնը չի արտացոլում ԱՄՆ արժէքները, ոչ էլ առաջ է տանում երկրի շահերը»։

Share