Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար «սադրանքների» պատճառով. Չաւուշօղլուն կատարուածը բացատրել է Երեւանում «Նեմեսիս» գործողութեան հերոսներին նուիրուած յուշարձանի բացմամբ:
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրայ Ադրբեջանի՝ անօրինական անցակէտին:
Նա մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցէին՝ ասելով.
«Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զէնք, ապօրինի զինուոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը բացայայտեց դա: ԱԹՍ-ները հետեւում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակէտն է կառուցել, ծայրաստիճան իրաւացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան տեսանկիւնից էլ է ծայրաստիճան կարեւոր»։
Չաւուշօղլուն նաեւ յայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար «սադրանքների» պատճառով։ Այս մասին յայտնում է ՏԱՍՍ գործակալութիւնը։
«Մենք Հայաստանի համար փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար, անհրաժեշտութեան դէպքում ինքնաթիռներ կը թողնենք մեր երկիր, բայց թոյլ չենք տա, որ մասնաւոր ինքնաթիռները անցնեն մեր տարածքով, քանի դեռ [Հայաստանի կողմից] սադրանքները շարունակւում են։ Եթէ նրանց չդադարէն, ապա մենք այլ միջոցներ կը ձեռնարկէնք»,- սպառնացել է նա։
Չաւուշօղլուն կատարուածը բացատրել է Երեւանում «Նեմեսիս» գործողութեան հերոսներին նուիրուած յուշարձանի բացմամբ։
Յիշենք, որ Փաշինեանը իր ելոյթում խոստովանել է որ իրենք դաւաճան չկոչուելու համար է, որ համաձայնուել են յուշարձանի հետ: