«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Աւինեանը, քարոզարշաւը դեռ չսկսուած, առաւօտից երեկոյ շրջում է Երեւանի փողոցներում, լինում է վարչական շրջաններում, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ խորհրդարանական ընդդիմութիւնը դեռ մտորում է՝ մասնակցե՞լ աւագանու ընտրութիւններին, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութիւնն այս օրերին քննարկում է աւագանու առաջիկայ ընտրութիւններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի յաջողւում վերջնական որոշման գալ այս հարցում:
Բանն այն է, որ ֆրակցիայում մեծամասնութիւնը հակուած է ընտրութիւններին չմասնակցելու տարբերակին, քանի որ կարծում են՝ կրկնուելու է 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրութիւնների սցենարը. ինչպէս այս դէպքում, աւագանու ընտրութիւնների դէպքում էլ, ում էլ առաջադրէն, ինչ էլ անէն՝ միեւնոյնն է՝ իշխող մեծամասնութիւնն է յաղթելու՝ հաշուի առնելով վարչական ողջ լծակները կիրառելու նրանց հմտութիւնը, ինչը բազմիցս դրսեւորուել է թէ’ համայնքային, թէ’ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների ժամանակ:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանութիւն խնդրեց նաեւ Ագնեսայ Խամոյեանից, վերջինս էլ նշեց, որ աւագանու ընտրութիւններին մասնակցելու կամ թեկնածուի մասով դեռ որոշում չունեն: