ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատուական համակարգից:
«Մեր եկեղեցականները Դադիւանքում շարունակում են իրենց հոգեւոր ծառայութիւնը՝ շնորհիւ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելութեան, որով ապահւուում է վանքի անվտանգութիւնը։
Ինչ վերաբերում է Դադիւանքի աղուանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանէ եղել է հայկական եւ որեւէ առնչութիւն չի ունեցել Աղուանից եկեղեցու հետ, առաւել եւս՝ այսօրուայ նորայայտ աղուանայ-ուդիական կրօնական համայնքի հետ »,-յայտնեցին Մայր Աթոռից: