ԻՆքը եւ իր կինը, իր թիմը ամէն օր համոզում են, որ մենք թոյլ, անկարող, դասալիք ժողովուրդ ենք, բանակը դաւաճանել է, ունենք 11 000 դասալիք, ընդ որում, այս թիւը ասել են Ալիեւը եւ Աննայ Յակոբեանը։ Այս մասին Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։
«Մենք պաշտօնապէս հարցում ենք արդել՝ ասելով քա՞նի դասալիք կայ ու քա՞նի գործ կայ, ամենաշատը 150 հոգու մասին էր խօսքը։ Սա նախ պարտութիւնը իրենց վրայից գցելու եւ ժողովրդին կոտրելու համար է արւում, իրենց նպատակը մէկն է՝ կոտրել ժողովրդին, որ թոյլ, անկարող, դասալիք մարդիկ եք, իսկ առաջին պատերազմը պատահականութեան արդիւնք էր։ Ի՞նչու են դա անում, երկիրը տանում են նոր կապիտուլացիայի, երբ ՀՀ քաղաքացին հարցնի, թէ ի՞նչ եք անում, պատասխանէն, որ այլ տարբերակ չկար, դու պէտք է նոյնիսկ շնորհակալութիւն յայտնես, որ Երեւանը չեմ տուել։ Հիմա ասում են Արարատից հրաժարուէք բաւարարուէք Մասիս սարով, վաղը ասելու է բաւարարուէք Արագածով կամ Երեւանեան լճի հատուածներով։ Այսօրուայ բոլոր գործողութիւնները գնում են մէկ նպատակով՝ ջարդել ժողովրդի դիմադրութիւնը, ջարդել բանակը, երկիրը տանել կապիտուլացիայի․ Սա փաստ է, այլ ոչ թէ չափազանցութիւն։ Այս իրավիճակում ինչ պէտք է անենք։ Պատէրազմից յետոյ ակնյայտ էր, որ մեր արժանապատուութիւնը վերականգելու համար պէտք է տեղի ունենայ իշխանափոխութիւն, առանց դրա հնարաւոր չէ այս ընթացքը կասեցնել։ Այս օրերին շատ է խօսւում, որ երկիրը պատերազմի մէջ է, Դուք ընդդիմութիւնով իրար եք ուտում, եօլայ չեք գնում, իրար եք քաշքշում, ասում եք թալանչի, դաւաճան, նստեք մի սեղանի շուրջ, եկեք ընդանուր յայտարարի, մենք բոլորս մի նաւի մէջ ենք»,- ասաց նա։
Դաշնակացական գործիչը շեշտեց, որ համախմբուել այս իշխանութեան շուրջ, համագործակցել, գտնել ճանապարհ ստեղծուած իրավիճակից դուրս գալու, այդ փուլը անցել են․ «Իրենք ասում են՝ օգնեք մէզ երկիրը յանձնենք, իրենք գնում են այլ ընթացքով։ Օրինակ՝ ԱԺ-ում ներկայացնում ենք յայտարարութեան տեքստ, որը ունի մի նպատակ, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կոչ անել միջազգային հանրութեանը Արցախում ստեղծուած շրջափակումից դուրս գալու համար, ասում ենք բոլորս միասին յայտարարութեամբ հանդէս գանք, մերժում են այդ յայտարարութիւնը, որովհետեւ ասում են յայտարարութեան մէջ կայ Լեռնային Ղարաբաղ արտայայտութիւնը։ Դա ջնջում են, ասում են դրա փոխարէն գրեք Արցախի հայեր՝ մենք կողմ կքուէարկէնք։ Այն մարդը, ով ուրանում է Արցախի Հանրապետութիւնը, Արցախի կարգավիճակը, ժողովրդին տրամադրում է նոր պարտութեան, շարունակում է քայքայել ու քանդել բանակը, այս ուժի հետ ի՞նչի շուրջ համագործակցենք։ Այստեղ համագործակցութեան եզր չկայ, հետեւաբար այն մեղադրանքները, որ գտեք ճանապարհ միասին դուրս գալու, այդ փուլը անցել ենք։ Այդ օրինակները շատ են, որ իրենց կողմից մերժուել են, իրենց հետ այլեւս հնարաւորութիւն չկայ։ Վիճակից դուրս գալու մի ճանապարհ կայ՝ իշխանափոխութիւն»,- ասաց նա։
Պատգամաւորը նշեց, որ օրուայ իշխանութիւնը ասում է մենք չունենք բանակ, ռեսուրս, չունենք որեւէ դաշնակից եւ պէտք է յանձնուենք․ «Այս բառն անընդհատ կրկնում են մի պատճառով, որ ինքն ասում է խաղաղութիւն, դա խաղաղութիւն չէ, դա նոր կապիտուլացիայ է, իսկ դա նշանակում է յանձնուել, յանձնուելը ունենում է իր հետեւանքները։ Ասում է չկայ ոչ ճար, ոչ ելք, բայց իրականում կայ ելք, պարզապէս չկայ իշխանութիւն։ Հինգ տարի առաջ այս օրերին երկրում տարիներով կուտակուած տարբեր բարքեր, աընդունելի երեւոյթներ, մարդկանց բնական պահանջ կար վիճակը բարելաւելու։ Օգտուելով տարբեր տեխնոլոգիաներից՝ արտաքին ուժերի մասնակցութեամբ գործակալական ցանցի միջոցով, շահարկելով ժողովրդի արդարացի պահանջը, մեր ժողովրդի միջոցով կարողացան մարդկանց լոզունգների տակ հանել փողոց ու զաւթել իշխանութիւնը։ Ինչ էին ասում հինգ տարի առաջ․ խոստանում էին սէր ու հանդուրժողականութիւն, խոստանում էին արդարութիւն ու ժողովրդավարութիւն, բարեկեցութիւն ու անվտանգութիւն։ Բաներ, որ ուզում էր ժողովուրդը, ուզում էր աւելի ժողովրդավարական երկրում ապրել, աւելի բարեկեցիկ երկրում ապրել, արդար դատական համակարգ ունենար, աւելի ժողովրդավարութիւն լինէր, այդ պահանջներով մարդկանց դուրս հանեց փողոց, բայց արդիւնքում ունեցանք ինչ, հայ ժողովուրդը երբեք այսքան պառակտուած, այսքան ջլատուած, այսքան թշնամանք մարդկանց մօտ չի եղել»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը յիշեցրեց, որ հէնց առաջին օրից մարդկանց բաժանեցին սեւերի եւ սպիտակների, նախկինների եւ ներկաների, ու բերեցին թշնամանք ու ատելութիւն․ «Խոստացան ժողովրդավարութիւն, անկախ դատական համակարգ, փոխարէնը զօրքով եկան Աժ՝ պատգամաւորներին դահլիճից դուրս հանէն, գրաւէն Սահմանադրական դատարանը, Բարձրագոյն դատական խորհուրդը, բոլոր այն դատաւորները, որոնցից շարունակ նախկին իշխանութիւնների ժամանակ իրենք բողոքել են, այսօր այդ նոյն դատաւորները՝ Ջանգիրեան Գագոն, Արմէն Դանիբեկեան, բոլոր այդ մարդիկ, ումից ժողովուրդը բողոքել է, ովքեր դատական համակարգից ոչ միայն չհեռացուեցին, այլ այդ համակարգում բարձր պաշտօններ զբաղեցրեցին, իսկ այն դատաւորները, ովքեր սկզբունքային են այս ընթացքում հետեւողականօրէն այդ համակարգից դուրս են մնում»,- ասաց նա: