ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգաւորելու ուղղութեամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակէտ տեղադրելուց յետոյ ստեղծուած իրավիճակը կարգաւորելու ուղղութեամբ։
«Արմենպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խօսնակ Լուսինէ Աւանեսեանը։
«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ տեղեկութիւններ կը հաղորդուէն»,-յաւելեց Աւանեսեանը:
Ադրբեջանն ապրիլի 23-ին անցակէտ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրայ։ Ադրբեջանի այս քայլը դատապարտող յայտարարութիւններ են տարածել Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարութիւնները՝ շեշտելով, որ դա հակասում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակէտ տեղադրելու փաստի առնչութեամբ մտահոգութիւն են յայտնել նաեւ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն։