Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ին միջազգային մակարդակով ճանաչել Արցախի անկախութիւնը

Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ին միջազգային մակարդակով ճանաչել Արցախի անկախութիւնը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆը (Կալիֆորնիայ) այսօր ներկայացրել է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի  աջակցութեամբ ընդունուած բանաձեւը, որը կոչ է անում ԱՄՆ-ին եւ միջազգային մակարդակով ճանաչել Արցախի անկախութիւնը:

«Մենք միանում ենք կոնգրէսական Շիֆի հետ՝ կոչ անելով ամերիկայի կողմից ճանաչել Արցախի անկախութիւնը»,- ասել է Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։ «Նրա բանաձեւը ամրապնդում է այն, ինչ մենք բոլորս միշտ գիտեինք, որ Արցախը շատ ամերիկեան գաղափար է՝ ազատ ժողովուրդ, որը հանդէս է գալիս հանուն ազատութեան՝ ընդդէմ օտար բռնապետութեան»։

Կոնգրեսի Շիֆի բանաձեւն ընդգծում է Արցախի ինքնորոշման իրաւունքը, նրա անկախութեան հռչակման օրինականութիւնը եւ նրա բնիկ հայ բնակչութեան անվտանգութեան հրատապ կարիքները։ Բանաձևը փաստում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի դէմ՝ դատապարտելով Ալիեւի յարձակումները եւ Արցախի դաժան 134-օրեայ շրջափակումը, որը թոյլ չի տուել սննդամթերքի եւ դեղորայքի փոխանցումը Արցախի 120,000 հայ բնակչութեանը։

Բանաձեւը նպատակ ունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մօտ արձանագրել.

1) ճանաչելով Արցախի Հանրապետութեան անկախութիւնը՝ համահունչ Միաւորուած ազգերի կազմակերպութեան տարբեր փաստաթղթերով ամրագրուած ինքնորոշման իրաւունքին եւ Արցախի ժողովրդի 1991 թուականի քուէարկութեանը եւ Ադրբեջանից անկախութիւնը հռչակելու որոշմանը.

2) ԱՄՆ-ին կոչ անել ակտիւօրէն ներգրաւուել Արցախի Հանրապետութեան կարգավիճակի միջազգային ճանաչմանն աջակցելու գործում.

3) Դատապարտելով Լաչինի միջանցքի շարունակուող շրջափակումը եւ ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակումները, եւ կոչ է անում Ադրբեջանին անյապաղ դադարեցնել իր շրջափակումն ու ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դէմ՝ առանց պայմանների.

4) Կոչ անելով անյապաղ դադարեցնել ԱՄՆ-ի արտաքին եւ ռազմական օգնութիւնն Ադրբեջանին՝ համաձայն Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի եւ վարչակազմին յստակեցնել Ադրբեջանի կառավարութեանը, որ Հայաստանի եւ Արցախի վրայ յետագայ յարձակումները կեանգեցնեն պատժամիջոցների եւ այլ միջոցներ;

5) վճռականօրէն աջակցելով մեր ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը, ընդդէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ միջազգային օրէնքների ու նորմերի բացայայտ խախտումների:

6) ԱՄՆ-ին եւ միջազգային մարդասիրական օգնութեան ծրագրերին աջակցութիւն՝ ադրբեջանական ագրեսիայից տուժածների հրատապ կարիքները բաւարարելու համար եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում։

  Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցին նուիրուած հզօր յայտարարութեան մէջ կոնգրէսական Շիֆը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անպատիժ մնացած յանցագործութիւնները միայն քաջալերել են նախագահ Ալիեւին շարունակել իր ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դէմ։ «Սրանք սարսափելի հետեւանքներ են, երբ ագրեսիան եւ ատելութիւնը աճում են անզուսպ, եւ երբ Ալիեւի թշնամանքը խուլ լռութեամբ է ընդունւում՝ քաջալերելով նրան շարունակել եւ ընդլայնել իր առանց դրդապատճառի յարձակումները հայ ժողովրդի վրայ։ Ահա թէ ինչու Ադրբեջանը համարձակուել է հաւատալով, որ կարող է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում: Մենք չենք կարող թոյլ տալ, որ բռնութիւնն ու մարդկութեան դէմ յանցագործութիւնները մնան անպատասխան, անկախ նրանից՝ դրանք տեղի են ունեցել հարիւր ութ տարի առաջ, թէ վերջերս, ինչպէս այս տարի կամ նոյնիսկ այս ամիս», — յայտարարել է Շիֆը:

Շիֆը շարունակելով յայտարաեց՝ «Միացեալ Նահանգները պէտք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դէմ, եւ ԱՄՆ աջակցութիւնը Բաքւում պատերազմ հրահրողներին պէտք է դադարեցուի: Միացեալ Նահանգները պէտք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի վրայ, որպէսզի անյապաղ վերաբացի Լաչինի միջանցքը, ԱՄՆ-ի մարդասիրական օգնութիւնն ուղղի Արցախին, կոչ անի ապահով եւ անուէրապահ ազատ արձակել մնացած հայ ռազմագերիներին եւ գերեւարուած խաղաղ բնակիչներին, պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին կրօնական եւ մշակութային կոթողների ոչնչացման համար եւ աջակցել ժողովրդաւարութեանը Հայաստանում եւ ազատ, անկախ Արցախում»:

Share