Միացեալ Նահանգները խորապէս մտահոգուած է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակէտի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահութեան հաստատման ջանքերը: Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Պետդէպարտամենտից, այս մասին յայտարարել է մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը
«Մենք կրկին յայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պէտք է լինի մարդկանց եւ առեւտրային բեռների ազատ եւ բաց տեղաշարժ, եւ կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցութիւնները եւ զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից եւ թշնամական գործողութիւններից»,- ասւում է յայտարարութեան մէջ:
Այնուհետեւ ջահերթի մասնակիցները շարժուել են դէպի Ստեփանակերտի յուշահամալիր՝ հայկական ազգային երաժշտութեան ներքոյ տանելով Հաեօց զոյգ պետականութիւնների դրօշները։