ԱՄՆ պէտքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան

ԱՄՆ պէտքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան

ԱՄՆ պէտքարտուղարի փոխտեղակալ Էրիկայ Օլսոնը ժամանել է Հայաստան։

«Արմենպրես»-ին այս մասին յայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պէտքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կը հանդիպի ՀՀ պաշտօնատար անձանց, այդ թւում՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկեան երկկողմ փոխգործակցութիւնը եւ ԱՄՆ աջակցութիւնը հայ-ադրբեջանական դիւանագիտական բանակցութիւններին` միտուած համընդգրկուն խաղաղութեան համաձայնագրին։

Ինչպէս տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Օլսոնը հանդիպէլ է Ռուբէն Ռուբինեանի հետ: Ռուբինեանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մանրամասները: Օլսոնը յայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգաւորման գործընթացին:«Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիւանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերեալ պայմանաւորուածութեան շուտափոյթ իրագործման կարեւորութիւնը:ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ: Նշւում է, որ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն ու կայունութեանն առնչուող հարցեր:

Share