ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնոդ Յովնան Արք. Տէրտէրեանի եւ պատուիրակութեան պաշտօնական այցը Ճապոնիա

ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնոդ Յովնան Արք. Տէրտէրեանի եւ պատուիրակութեան պաշտօնական այցը Ճապոնիա

Նախորդ շաբաթ ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. պատուիրակութիւնը այցելութիւն ունեցան Ճապոնիա՝ Լոս Անճելըսում Ճապոննիայի նախկին գլխավոր հիւպատոսի հրավերով։ Նախորդ տարի լրացաւ Հայաստանի Հանրապետութեան և Ճապոնիայի միջև դիւանագիտական ներկայացուցչութիւնների հաստատման 30-ամեակը։

Լոս Անջելեսում Ճապոնիայի նախկին գլխաւոր հիւպատոս Ակիրա Մուտոյի հրաւէրով Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը եւ պատուիրակութիւնը Մարտի 12-17-ը պաշտօնական այցով գտնուեցին Ճապոնիայում։ Սրբազան Հօրն ուղեկցում էին Թեմական խորհրդի ատենապետ Տիար Դերիկ Ղուկասեանը տիկնոջ՝ Ադրինէի հետ, Գլենդէյլի քաղաքապետարանի պաշտօնեայ Տիար Ռուբիկ Գալոյեանը, «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանեանն ամուսնու՝ Արմէն Խաչատրեանի հետ, Արեւմտեան թեմի գործադիր տնօրէն Յարութ Մարգարեանը։

Արևմտեան թեմի և Ճապոնիայի գլխաւոր հիւպատոսութեան միջև համագործակցութիւնը սկսուել եւ ամրապնդուել է գլխաւոր հիւպատոս Ակիրա Մուտոյի դիւանագիտական ծառայութեան ընթացքում՝ 2019 — 2022 թթ.: Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաև Լոս Անջելէսում Ճապոնիայի նորանշանակ գլխաւոր հյուպատոս Կենկո Սոնեի հետ, որ իր պաշտօնը ստանձնեց 2022 թ. Սեպտեմբերից։

Մարտի 14-ին Առաջնորդ Սրբազանն ու պատուիրակութեան անդամները հանդիպեցին Մասահիդէ Շիբուսավային՝ Շիբուսավա Էյիչիի ծոռանը: Վերջինս ազդեցիկ դերակատարութիւն է ունեցել Ճապոնիայի արդի զարգացման գործում՝ դիւանագիտական, ձեռնարկատիրական, հասարակական առումներով։ Էյչիին մեծապէս աջակցել է հայերին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ։ Որպէս Առաջին աշխարհամարտի տարիներին Ճապոնիայի Հայ Օգնութեան Կոմիտէի նախագահ՝ Էյչիի Շիբուսավան մի շարք նուիրատուութիւններ, միջոցառումներ և դասախօսութիւններ է ունեցել զանազան խմբերի հետ, ովքեր ջանք չխնայեցին կարիքաւոր հայերին միջոցներ հայթայթելու համար։ Նա եղել է «Արմենիա-Նիպպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միութեան ղեկավարը։

Այս հանդիպմանը յաջորդեց այցը Շիբուսավայի յիշատակի թանգարան, որտեղ ցուցադրուեցին փաստաթղթեր եւ ցուցանմուշներ Շիբուսավա Էյիչիի կեանքից:

Կէսօրին Յովնան Արք. պատուիրակութիւնը հանդիպեց Ճապոնիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիար Արեգ Յովհաննիսեանին։ Յարգելի հիւրերին ջերմ ողջոյն փոխանցելուց յետոյ դեսպան Յովհաննիսեանը պատուիրակութեան անդամներին ներկայացրեց Ճապոնիայի և Հայաստանի միջև երկկողմ դիւանագիտության յարաբերութիւնների պատմութիւնը, ինչպէս նաև երկու երկրների միջև ընթացիկ և ապագայ համատեղ առաքելութիւնները։

Մարտի 15-ին, մշակութային ժառանգութեան հարցերով միջազգային համագործակցութեան գրասենեակի տնօրէն Կոհեյ Օկավայի ուղեկցութեամբ, Առաջնորդ Սրբազանը եւ պատուիրակութիւնը հանդիպեցին Արուեստի և տարածաշրջանային դիզայնի ֆակուլտետի Սագայի համալսարանի թանգարանների պահպանութեան ուսումնասիրութիւնների դոցենտ Մի Իշիին: Յովնան Արք. Տէրտէրեանը իր երախտագիտութիւնը յայտնեց Միե Իշիին, որ գլխաւորել է ճապոնացի վերականգնող մասնագէտների խմբի աշխատանքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի ասեղնագործութիւնների ընդհանուր վերականգնման ծրագիրն իրագործելիս: Հանդիպման ընթացքում պարոն Օկավան յայտարարեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջիմածնի հետ համագործակցութիւնը կ’երկարաձգուի եւս մէկ տարով։

Նոյն օրը կէսօրին, Ճապոնիա-Հայաստան բարեկամութեան ասոցիացիայի անդամների առաջնորդութեամբ, պատուիրակութիւնն այցելեց Դիանա Աբգարի շիրիմին՝ յարգանքի տուրք մատուցելով Ճապոնիայում Հայաստանի առաջին դեսպանին և աշխարհում առաջին կին դիւանագէտին։ Դիանա Աբգարը սնուցող «մայր գործիչ» էր Հայոց ցեղասպանութեան որբերի համար: Պատուիրակութիւնն այցելեց նաև հայ հացթուխ Յովհաննէս (Իվան) Ղևենեան Սագոյեանի շիրիմին, ով յայտնի է Ճապոնիայում տարածուած քաղցր սեխի ներմուծմամբ։

Երեկոյեան Առաջնորդ Սրբազանը ներկայ գտնուեց ընթրիքին, որը կազմակերպել էր Մասատոշի Ակիմոտոն՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Մարտի 16-ին Առաջնորդ Սրբազանը մեկնեց Կիոտո քաղաք, որտեղ նրան առաջնորդեցին շրջագայութեան Զեն բուդդայական տաճար՝ Ոսկէ տաղաւար և Ռյոանջի տաճար՝ Ճապոնիայի ամենայայտնի ժայռային այգին:

Այս առիթով տեղին է յիշել, որ դեռեւս 2019 թ սեպտեմբերի 17-ին Արեւմտեան թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել հայ-ճապոնական բարեկամութեան նուիրուած երեկոյ՝ տեղական, շրջանային եւ պետական մակարդակով ընտրեալ պաշտօնատարներու ներկայութեամբ։ Հայերի և ճապոնացիների միջև դարերով ստեղծուած համագործակցութիւնը դիմակայել է փորձութիւններին, որի մասին է խօսուել «Դիանա Աբգարի՝ մեծ մարդասիրութեան և հայ ազգի մօր ժառանգութիւնը» միջոցառման ժամանակ։ Դրան յաջորդեցին զանազան միջոցառումներ, մասնաւորապէս հայկական յատուկ խաչքարի տեղադրում Յովնան Արք. Տէրտէրեանի կողմից, ի նշան երախտագիտութեան ճապոնացիներին՝ հայերիս համար Դիանա Աբգարի նման նշանաւոր գործչին մեծարելու և հայ և ճապոնական համայնքների բարեկամութիւնը կարեւորելու համար: «Ճապոնական գեղեցիկ երկիրը յայտնի է որպէս ծագող արևի երկիր: Հայոց ցեղասպանութիւնը խաւարով լցրեց հայերին, բայց ճապոնացիները երաշխաւորեցին, որ արևը նորից կը ծագի մեր սրտերում», այս առիթով նշել է Յովնան Արք. Տէրտէրեանը:

Դիւան Առաջնորդարանի

25 Մարտի, 2023

Share