ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասւում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զօրախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկութիւն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
Ասկերանի շրջանում արձանագրուել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ, քննութիւն է անցկացնում:
Ապահւուել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի աւտօմոբիլային շարասեան ուղեկցումը:
Խաղաղապահները անվտանգութեան ապահովման եւ հնարաւոր միջադէպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի զինուած ուժերի գլխաւոր շտաբների հետ: