Այսօրուայ իշխանութիւնն իմպոտենտ է։ Այս մասին «Կանայք հանուն հանրային համերաշխութեան» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր, երգչուհի Շուշան Պետրոսեանը։
«Ամենաթողութիւն է իշխանութեան կողմից։ Այնքան են էժանացրել, զիջել, գնացել ընդառաջ թշնամուն ինչ-որ գործարքներ են արել իրար մէջ, որը հարիր չէ պետականամէտ մարդուն։ Պարզ է, որ այսօրուայ իշխանութեան մէջ որեւէ պետականամէտ մարդ չկայ։ Հայրենիքի զգացում չունեցող մարդու համար այնքան հեշտ է զիջելը, կորցնելը, իսկ դա ողբերգութիւն է»,- ասաց նա։
Նախկին պատգամաւորի խօսքով՝ սա հասարակութեան, ընդդիմութեան, ոչ գիտակից եւ գիտակից ժողովրդի անտարբերութիւնն է․
«Այնպէս աշխատուեց այն կողմից, որ բթաւեց բոլոր զգացմունքները, որ կորուստը դարձել է օրինաչափութիւն, ոչ միայն մարդկային կորուստներ ունենք, որը սարսափելի է, այլեւ տարածքներ ենք կորցնում, եւ այնքան է բթացել ռեակցիայ տալու այդ բնազդը չգիտես անգիտակցին ինչպէս մեղադրես։ Նրանք սպանել են բոլոր զգացողութիւնները, որոնք կապուած են հայրենիքի, հայ լինելու, հայ տեսակի, պետականամէտ տեսակի մասին»,- ասաց նա։
Մշակութային գործիչը նշեց, որ չգիտի՝ ինչ անել․
«Սա ոչ միայն համահայկական դրամայ է, ողբերգութիւն է, այլ սա իմ անձնական դրաման է։ Արահետն էլ փակուեց, եւ սրանք անմարդկային դիրքորոշումը, որ վերցրել են, ինձ համար անհասականալի է ուղղակի»,- ասաց նա։