Չնայած բոլոր դժուարութիւններին պէտք է ամուր կառչենք մեր հողին և հայրենիքին. Իշխան Սաղաթելեան

Չնայած բոլոր դժուարութիւններին պէտք է ամուր կառչենք մեր հողին և հայրենիքին. Իշխան Սաղաթելեան

Իշխան Սաղաթելեանը իր Արևմտեան Ամերիկայի այցելութեան շրջանակներում հարցազրոյց է տուել AABC հայկական հեռուստակայանին և պատասխանել հեռուստակայանի տնօրէն՝ Վրէժ Աղաջանեանի հարցումներին:

Սաղաթելեանը բացատրութիւններ է տուել երերի քաղաքական համակարգի, քաղաքական  կուսակցութիւնների, իր այցելութեան նպատակների, քառասնօրեայ պատերազմին փոխարինող Հայաստանի քաղաքական իրավիճակի և յատկապէս Արցախի հիմնահարցի կապակցութեամբ:

Սաղաթելեանը հիմնականում շեշտել է հայութեան հաւաքական ուժի օգտագործման անհրաժեշտութեան մասին և կոչ ուղղեց սփիւռքահայութեան որ շարունակեն զօրավիգ լինել հայոց բանակին և արցախին: «Չնայած բոլոր դժուարութիւններին պէտք է ամուր կառչենք մեր հողին և հայրենիքին» եզրակացրել է Սաղաթելեանը:

Մանրամասնութիւնները տեսնել տեսանիւթում:

Share