Թեհրանը Բաքուից իրանցի դիւանագէտների արտաքսումն որակել է բարիդրացիութեան սկզբունքների խախտում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ը հատնում է, որ այդ մասին ուրբաթ օրը յայտարարել է Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասէր Կանանի Չաֆին։
«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութեան այս պահուածքը հակասում է բարիդրացիութեան սկզբունքներին»,-մէջբերում է Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքուին «փոխադարձ յարգանք ցուցաբերել, շարժուել դէպի բարիդրացիութիւն», ինչպէս նաեւ «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թւում՝ Իսրայելի «սիոնիստներից»։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն յայտարարել էր, որ Բաքւում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ յայտարարուել են պերսոնայ նոն գրատայ, նրանց յանձնարարուել է 48 ժամուայ ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեսպանին արտայայտուել է «վճռական դժգոհութիւն Ադրբեջանի դէմ իր երկրի վերջին սադրիչ գործողութիւնների կապակցութեամբ»։