«Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զօրավարժութիւնների մասնակից երկրների ցանկում պարզապէս Պենտագոնի մամլոյ ծառայութեան ներքին թիմի թոյլ տուած վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զօրավարժութիւններին եւ չպէտք է ընդգրկուեր մասնակիցների ցանկում»,- յայտնել են ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնից ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայութեան հարցմանը Պենտագոնի մամլոյ հաղորդագրութեան մէջ «Defender 23» զօրավարժութիւնների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման մասին:
Ապրիլի 6-ին ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը տարածել էր տեղեկատուութիւն ապրիլի 22-ից եւրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զօրավարժութիւնների անցկացման մասին։ Զորաւարժութեօններին մասնակցող երկրների ցանկում ներառուած էր նաեւ Հայաստանը, սակայն ժամէր անց հաղորդագրութեան թարմացուած տարբերակում Հայաստանի անունը հեռացուել է մասնակից երկրների շարքից:
«Նշէնք, որ այս պահին, Պենտագոնի հաղորդմամբ, բացի Միացեալ Նահանգներից զօրավարժութիւններին կմասնակցէն 24 ԱՄՆ-ի դաշնակից ու գործընկեր երկրներ, որոնք են Ալբանիան, Բոսնիայ եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Խորուաթիան, Չեխիան, Դանիան, Էստօնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հիւսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շուեդիան եւ Մեծ Բրիտանիան»,- գրել է «Ամերիկայի ձայնը»։
Աղբիւր` Panorama.am