ՌԴ-ի ակտիւ յայտարարութիւնները և ՀՀ տարօրինակ լռութիւնը․ Տիգրան Աբրահամեան

ՌԴ-ի ակտիւ յայտարարութիւնները և ՀՀ տարօրինակ լռութիւնը․ Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է.

«ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու եւ ռազմատեխնիկական համագործակցութեան նոր փաթեթի վերաբերեալ ուշագրաւ վիճակ է ստեղծել:

Թէ ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցութեան ծրագիրը, կողմերից որեւէ մէկը փակագծեր չի բացում:

Երկրորդ, պէտք է հասկանալ, թէ ինչ առաջարկ է արուել ՀՀ իշխանութեանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերեալ, արդեօ՞ք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառոյթների եւ հնարաւոր տեղակայումների վերաբերեալ:

Սա չափազանց կարեւոր է հասկանալ, որովհետեւ իր հետ մեծ թուով հարցադրումներ է բերելու:

Եթէ առաջարկուող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարեւորութիւն ներկայացնող սպառազինութիւն եւ տեխնիկայ է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայութիւնը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նուազագոյնը քննարկման առարկայ չի դառնում:

ՌԴ-ից վերջին օրերին ակտիւ յայտարարութիւններ են հնչում, իսկ ՀՀ իշխանութիւնը տարօրինակ լռութիւն է պահպանում:

Ինչին է սպասում ՀՀ իշխանութիւնը եւ ինչու է շտապում Ռուսաստանը»:

Share