ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՑ ԵՎ ՀՀ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՇԵՂԵԼՈՒ ՁԱԽՈՂ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Անցնող օրերին Հայաստանի քաղաքական եւ մեդիա դաշտում տարաբնոյթ քննարկումներ էին ընթանում Ալէն
Սիմոնեանի վարքագծի շուրջ։
Չանրադառնալով մանրամասնութիւններին, որոնք մէկ անգամ եւս ապացուցում են, որ Փաշինեանի գլխաւորութամբ ՀՀ իշխանութեան հասած ՔՊ-ականները զերծ են պետական որեւէ հասկացութիւնից՝ Ա.Սիմոնեանի արտայայտութիւններից առանձնացնում ենք հետեւեալը․ վերջինս թէ՛ լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում, թէ՛ աւելի ուշ ներողութիւն խնդրող գրառումով յստակօրէն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն եւ սփիւռքահային: Նրան դաւաճան անուանած հայ մարդու մասին խօսելիս՝ յայտարարում․ «…որեւէ մէկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողութիւն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը Ա. Սիմոնեանի ֆբ գրառումից):
Հայ ժողովուրդը սեւերի եւ սպիտակների, նախկինների եւ ներկաների, հայաստանցիների եւ ղարաբաղցիների
բաժանելուց յետոյ, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների եւ
սփիւռքահայերի:
Սակայն ի գիտութիւն ալէն սիմոնեան կոչեցեալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր
կողմից).
– Հայաստանը եղէ՛լ է, է՛ եւ շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ հայրենիքը,
– ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ պարտաւո՛ր է տէր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդէպ իր
պարտաւորութիւններին,
– Հայաստանի պետութիւնը պարտաւոր է թէ՛ կազմակերպել, թէ՛ ծառայել, թէ՛ հաշուի նստել ՀԱՄԱՅՆ
ՀԱՅՈՒԹեԱՆ կարծիքի հետ,
– Բացայայտ, թէ թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԵ ՉՈՒԶԵՆ՝ հայրենադարձութիւնը շարունակուելու է, եւ հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՒՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանութեան հետեւանքով աշխարհասփիւռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրութիւն անելու գաղափարը շա՛տ աւելի վեհ է, քան Սահմանադրութեամբ տրուած այս կամ այն իրաւունքը:
Իշխանութիւններն ու պաշտօններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեեւ վիրաւոր:
ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատուութեան գրասենեակ