Օրակարգ
Հինգշաբթի Ապրիլ 6ի երեկոյեան Բրբէնքի Աղբալեան կոմիտէի կենտրոնում տեղի ունեցաւ զեկուցական հանդիպում ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի ընկերների համար:
Ընկեր Իշխան Սաղաթելեանը ամբողջական զեկոյց ներկայացրեց Հայաստանի, Արցախի և ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան առջև ծառացած մարտահրաւէրների մասին և բացատրեց Արցախի ու Հայաստանի այսօրուայ քաղաքական իրավիճակն ու հեռանկարները:
Ապա ընկերը ամբողջութեամբ պատասխանեց ներկաների հարցումներին: Աւելի քան երկու ժամ տևող հարց ու պատասխանների ընդմիջից ընկերները ամբողջական պատկերացում կազմեցին հայրենի ներկայ պայմանների մասին: Զեկուցական հանդիպմանը միաժամանակ մասնակցում էին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի շրջանի այլ ակումբներում հաւաքուած ընկերները որոնք ևս հանդիպմանը մասնակից դարձան հարցումներով:
Իշխան Սաղաթելեանի յաջորդ հանրային հաւաք և հանդիպումը կայանալու է Երկուշաբթի, Ապրիլ 10ի երեկոյեան ժամը 7:30ին Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնի մարզասրահում: Հասցէն է՝ 75 E Santa Anita Ave, Burbank, CA 91502.