Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները գնալով բարդանում են. Իրանը հերթական անգամ Ադրբեջանին պատգամներ է յղել: Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Իրանի ցամաքային զօրքերի հրամանատար Քիւմարս Հէյդարին յայտարարել է.«Կովկասում կան մի քանի շատ զգայուն հարցեր: Դրանցից մէկն այս երկրի սահմաններում սիոնիստական ռեժիմի տարրերի առկայութիւնն է։
Իրանը չի հանդուրժում սիոնիստական տարրերի ներկայութիւնը տարածաշրջանի երկրներում եւ կը դիմադրի նրանց։
Մէկ այլ խնդիր է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի ժամանակ տարածաշրջան հրաւիրւած սիրիացի ահաբեկիչների առկայութիւնը։ Իրանը չունի այդ տարրերի` տարածաշրջանը լքելու հաւաստի ապացոյցներ:
Երրորդ հարցը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխման անիրաւականութիւն է»:
Նրա խօսքով՝ Իրանը յարգում է հարեւան երկրների սահմանները եւ թոյլ չի տայ, որ դրանք փոխւեն։
«alikonline.ir»