Աշխատանքային այցով Հարաւային Ամերիկայում գտնուող ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հանդիպումները շարունակւում են:
Բուենոս Այրեսում նա հանդիպել է Արգենտինայի ընկերվարական կուսակցութեան նախագահ, խորհրդարանի պատգամաւոր Մոնիկայ Ֆեյնի եւ Արմատական քաղաքացիական միութիւն կուսակցութեան անդամ, խորհրդարանի պատգամաւոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ:
Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրեանը ներկայացրել է 2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում եւ Հայաստանի սահմաններին ստեղծուած իրավիճակը: Նա արգենտինացի գործընկերների համար ուրուագծել է արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման սկզբունքներն ու մօտեցումները:
Քննարկուել է փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը:
Նշէնք, որ այցը կազմակերպուել է ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կողմից: