Պետք է համախմբուենք, բեկէնք իրավիճակը. Թադեւոս Աւէտիսեան

Պետք է համախմբուենք, բեկէնք իրավիճակը. Թադեւոս Աւէտիսեան

Շատ մարդիկ համոզուել են, որ ստախօսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադեւոս Աւէտիսեան

Մենք եղանք մի քանի համայնքներում, բայց կարեւորը այն է, որ բոլոր տեղէրում հիմնական մտահոգութիւնը անվտանգութիւնն է։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւէտիսեանը։

«Մարդիկ ամէն օր սպասում են նոր սպառնալիքի, նոր կորստի, իրականում մարդկանց մօտ կայ բացասական սպասումներ, երկրորդ կարեւոր հարցը, այն խոստումները, որ 2021թ․-ին տրուել էր գիւղացու կեանքի բարելաւման առումով չի իրականանում եւ երկու համայնքում էլ սկսած դպրոցի վերանորոգման խնդրից, մինչեւ ոռոգման հարցեր, գիւղատնտեսական մթերքների իրացման հարցեր, իրենք պարզ արձանագրում են, որ այդ խնդիրները կան եւ այդ խնդիրները օր օրի աւելանում են։ Բարձրաշէնում այդ մարդիկ յստակ արձանագրեցին, որ 2021թ․-ին այսօրուայ իշխանութիւնները խոստացել էին գիւղի դպրոցի վերանորոգում։ Դպրոցը գտնւում է չափազանց վատ վիճակում եւ օր օրի ենթակայ է փլուզման։ Բայց, փաստացի, մինչ այսօր դա չի իրականացուել։ Խոսում էին պարարտանիւթի բարձր գներից, որ անհասանելի է, գիւղատնտեսական մթերքների իրացման հարցերը, նաեւ սոց․ հարցերը, գների այս բարձրացում, սոց․ խնդիրների խորացումը։ Մարդկանց խոստացել են, խաբել, ոչ միայն չէն կատարում, այլ՝ տրամագծօրէն ճիշտ հակառակը կեանքի է կոչւում։ Շատ մարդիկ ասում էին, որ ընտրութիւններին վստահել են այսօրուայ քաղաքական ուժին, իրենց քուէն են տուել այն յոյսով, որ դրական տեղաշարժ պէտք է  լինի, բայց համոզուել են, որ ստախօսների հետ  գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման։ Մարդկանց մօտ չի կոտրուել հաւատը դէպի իրենց ապագան, պայքարի իմունիտետը դեռ պահպանւում է, ուղղակի պէտք է համախմբուի ժողովուրդը։ Բոլորը պատրաստ են ոտքի կանգնէն երկրի արժէքների շուրջ, դէպի պայքար մղուելու»,- ասաց նա։

Պատգամաւորի խօսքով՝ մարզ եկած պատգամաւորներն ու ՀՅԴ-ականներն խնդիրները աւելի խորքային ու բովանդակային էին ներկայացնում մարդկանց, քան շատ ու շատ քաղաքական գործիչներ․

«Հասարակ ժողովուրդը, ով դուրս է  եկել այդ թմբիրից եւ վերադարձել է ռեալ կեանք շատ յստակ տալիս են իրենց գնահատականները, խորքային էլ գիտակցում են։ Բայց ցաւօք սրտի մի մեծ խումբ էլ անտարբեր է՝ հասկանալով անտարբեր է, չունի վստահութիւն, չունի յոյս, որ բեկման հնարաւորութիւն կայ։ Մեր գործը նաեւ իրավիճակը օբյեկտիւ ներկայացնելն է եւ յոյսի ներշնչումն է։ Այս իշխանութիւնները այնքան են վախեցրել, իրավիճակը ներկայացրել են անելանելի, որ մարդիկ արդէն կորցրել են իրենց միակ յոյսը։ Օբյեկտիւ տեղեկատուութեան եւ նման հանդիպումների միջոցով մենք կարող ենք հանրութեան այն խաւին, որ անտարբերութեամբ է վերաբերւում այս ամէնին, կարող ենք փոխել։ Կամ այս իշխանութիւններն են, որոնք մէզ յանգեցնելու են ինքնիշխանութեան վերջնական կորստի, կամ պէտք է համախմբուենք, բեկէնք իրավիճակը, իրենց քշէնք, լուծենք մեր գոյաբանական խնդիրը, որը օր օրի խորանում է»,- ասաց նա։

Share