ՀՀ-ն եւ Թուրքիան պատրաստ են մինչեւ 2023-ի զբօսաշրջային սէզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

ՀՀ-ն եւ Թուրքիան պատրաստ են մինչեւ 2023-ի զբօսաշրջային սէզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

Հայաստանը եւ Թուրքիան մինչեւ 2023 թուականի զբօսաշրջային սէզոնի սկիզբը պայմանաւորուել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիւանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստում, յաւելելով, որ Երեւանը ակտիւ աշխատանքներ է տանում այդ ուղղութեամբ։

Ներկայացնելով կառավարութեան ծրագրի կատարման ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցը՝ նախարարը ասաց, որ 2022 թուականին շարունակուել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։

Միրզոյեանը յիշեցրեց, որ փետրուարի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիայ՝ ցաւակցելու երկրաշարժի հետեւանքով մեծաթիւ զոհերի կապակցութեամբ։

« Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչեւ այս տարուայ զբօսաշրջային սէզոնի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիւանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պատրաստակամութիւնը»,- ասաց Միրզոյեանը։

Share