Նժդեհ Գարագաւորեանը դատի է տուել ԱԱԾ-ին

Նժդեհ Գարագաւորեանը դատի է տուել ԱԱԾ-ին

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Նժդեհ Գարագաւորեանը հայց է ներկայացրել վարչական դատարան` ընդդէմ Ազգային անվտանգութեան ծառայութեան` պահանջելով, որ իր տուեալները հեռացնեն Հայաստանի Հանրապետութեան համար անցանկալի անձանց տուեալների բանկից, այսինքն` նրա մուտքը արգելուել է Հայաստան: Հայցադիմումը դատարան է ներկայացուել մարտի 15-ին, դատարանն այն վարոյթ է ընդունել, գործը մակագրուել է դատաւոր Գրիգոր Առաքելեանին:

Յիշեցնենք, որ արգելուել էին նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքը, նրանք եւս հայց են ներկայացրել ընդդէմ ԱԱԾ-ի:

Share