Պետք է հաւատալ յաղթանակին. Արթուր Խաչատրեան

Պետք է հաւատալ յաղթանակին. Արթուր Խաչատրեան

Ուղիղ 35 տարի առաջ, 1988 թուականի փետրուարի 20-ին ղարաբաղեան շարժումը հասաւ Հայաստան։ «Ղարաբաղ» կոմիտէն՝ Իգոր Մուրադեանի ղեկավարութեամբ, Երեւանում առաջին ցոյցը կազմակերպեց։ Այդ օրն այսօրուայ պէս յիշում եմ։ Մթնոլորտը, միասնութիւնը, պայքարի ոգին, վճառականութիւնը․․․ Հետոյ եղաւ առաջին բախումը Խրամորթում, որտեղից թուրքերը գլխապատառ ճողոպրեցին, յետոյ Սումգայիթը, “Կոլցոյ” գործողութիւնը, Գետաշենի ու Շահումեանի գիւղերի վրայ յարձակումներն ու հայաթափումը, Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի գնդակոծումը, Արցախի ու Հայաստանի բլոկադան։ Ու երբ, թւում էր, թէ էլ յոյս չկայ, ազգը բռունցքուեց ու յաղթանակներ կերտեց։ Ազատագրուեցին Շուշին, Բերձորը, Քարովաճառը, Կովսականը, Մեխակաւանը, Սանասարը, Ակնան․․․․․

Հիմա էլի ծանր օրեր ենք ապրում։ Հարուածի տակ է հաեօց հայրենիքի ոչ միայն արցախեան հատուածը, այլ ողջ արեւելեան սահմանը՝ Տաւուշից մինչեւ Սիւնիք։ Ոսոխը չի ուզում անգամ Լեռնային Ղարաբաղ անունը լսել։ Թւում է, թէ յոյս չկայ՝ աստուած ու մարդիկ հայ ազգից երես են թեքել։ Նոյնն էր 92-ի սկսզբին։ Սակայն, եղաւ յաղթանակ ու էլի կը լինի յաղթանակ։ Ուղակի յիշէնք․ յաղթանակ կերտելու համար պէտք է հաւատալ յաղթանակին։

Արթուր Խաչատրեան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր

Share