ՀՅԴ 132 Ամեակի տօնակատարութեան միջոցառումների շրջանակում, ՀՅԴ ԱՄՆ արևմտեան շրջանն է այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր Խաչատուրեանը: Տ. Խաչատրեանը Լոս Անջելըս է հասել Ուրբաթ, Փետրուար 18ի միջօրէին: Նա հիմնական բանախօսն է ՀՅԴ 132 Ամեակի պաշտօնական տօնակատարութեան որը տեղի է ունենալու Կիրակի Փետրուար 19ին Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում երեկոյեան ժամը 6:00ին: Այս տարի ՀՅԴ 132 ամեակի առիթով երեք հիմնական միջոցառումներ են նախատեսուել, որոնցից առաջինը «Ալէքս» թատրոնի մէջ կայանալիք միջոցառումն է: Դաշնակցութեան 132 Ամեակի կապակցութեամբ տեղի է ունենալու նաև նորագիրների երդման արարողութիւն, որով նոր ուխտեալներ միանալու են ՀՅԴ ընտանիքին: Այս տարի երդման արարողութիւնը նաև սփռուելու է ՀՅԴ Արևմտեան շրջանի «Ֆէյսբուք-Լայվ» ձևաչափով: 132 Ամեակի երրորդ ձեռնարկ՝ ՀՅԴ Օրուայ Ճաշկերոյթը կայանալու է Փետրուար 25-ին Մոնթէբէլոյի Բաղրամեան Սրահում Գառնիկ Սարգսեանի մասնակցութեամբ:
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր Խաչատուրեանը իր այցի առաջին օրը հարցազրոյց է ունեցել AABC TV հեռուստակայանի տնօրէն Վրէժ Աղաջանեանի հետ և պատասխանել է նրա զանազան հարցումներին: Հարցազրոյցը ներառում է Հայաստանի ու Արցախի մասին վերջին տեղեկութիւններ և ինչու չէ Բիւրոյի ներկայացուցիչը պատասխանում է նաև ՀՅԴ կազմակերպութեան մասին եղած հարցերին: Սոյն հարցազրոյցը, որը ուղիղ եթերով սփռուեց AABC Կայանից կարող էք ամբողջութեամբ դիտել այս էջում:
Յակոբ Տէր Խաչատուրեանը իր այցի շրջանակներում բացի 132 ամեակի տօնակատարութեան և ներքին հանդիպումներից նաև տարբեր առիթներով հանդիպումներ է ունենալու ազգային, հասարակական և կրօնական կազմակերպութիւնների, կազմակերպութեան հովանաւորողների և համայնքի տարբեր խաւերի հետ:
Հարցազրոյցը ամբողջութեամբ դիտել այստեղ