Միրզոյեանը Թուրքիայում կարող էր բարձրացնել Լաչինի միջանցքի փակման հարցը․ թուրքագէտ

Միրզոյեանը Թուրքիայում կարող էր բարձրացնել Լաչինի միջանցքի փակման հարցը․ թուրքագէտ

Այս այցը, Հայաստանի դրսեւորած վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ երկրաշարժից յետոյ ունի հին պատմութիւն, Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի նկատմամբ բաւականին լաւ են տրամադրուած, ինչի շրջանակներում էլ երէկ տեսանք Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիայ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը՝ անդրադառնալով Հայաստանի պատուիրակութեան այցին դէպի Թուրքիայ։

«Հայաստանի կողմից հումանիտար օգնութիւն ուղարկելը հումանիտար քայլ էր, բարի կամք, եթէ մի պահ մոռանանք, թէ մինչ այդ ինչ էր տեղի ունեցել, սա նորմալ է, թեկուզ երկու հակառակորդ երկրների համար, դժբախտութեան ժամանակ օգնելը նորմալ է։ Սակայն մենք տեսնում ենք մի քիչ աննորմալ լաւատեսութիւն, չափը անցած յոյսէր։ Այս համատեքստում է ամէն ինչ տեղի ունենում։ Թուրքական կողմը հայկական պատուիրակութեանը շատ նորմալ դիմաւորեց․ դա «թուրքական դիւանագիտութեան» շրջանակներում էր»,- ասաց նա։

Անդրադառնալով կառավարութեան պահուստային ֆոնդից 157 միլիոն դրամ յատկացնելուն Թուրքիային եւ Սիրիային որպէս օգնութիւն, թուրքագէտը նշեց, որ գումարի չափի հետ կապուած չի կարող նշել, դա նորմալ թիւ է, թէ՝ ոչ։

«Սիրիայի դէպքում ոչ միայն նորմալ է, այլ նաեւ քիչ է։ 1915թ․-ի կոտորածից յետոյ Սիրիան է եղել հայերի գլխաւոր ընդունողը, որ պահել, փրկել, մեծացրել եւ այնտեղից ճանապարհել է աւելի ապահով երկրներ։ Սիրիայի դէպքում օգնութիւնը քիչ էր, ծաւալները քիչ էին։ Ոչ մէկը բարոյական իրաւունք չունի ասելու, թէ ինչի եք Սիրիային գումար տալիս։ Սակայն ցաւալի է,որ Սիրիայի մասով չկայ շատ բան։ Հիմա Սիրիան է լուրջ խնդիր մէջ, հանրային աղէտի մէջ, Թուրքիայի դէպքում շատ երկրներ օգնութեան ձեռք մեկնեցին, արագ արձագանքեցին, իսկ Սիրիայի ուղղութեամբ շատ քչերը։ Ճիշտ կը լինէր, որ իշխանութեան ներկայացուցիչներից մէկը Սիրիայ էլ այց կատարեր»,- ասաց թուրքագէտը։   

Հարցին, թէ ինչու Էրդողանը շնորհակալութիւն չյայտնեց հայկական կողմին օգնութեան համար, Անդրանիկ Իսպիրեանը նշեց, որ Թուրքիայի նախագահին Հայաստանի նախագահը զանգեց, ցաւակցութիւն յայտնեց, այդ զրոյցի ժամանակ, ըստ հաղորդագրութեան Թուրքիան շնորհակալութիւն է յայտնել։

Յիշեցնենք, որ թուրքական իշխանական ԶԼՄ-ները հիմանականում փորձում են չանդրադառնալ Հայաստանի կողմից մարդասիրական օգնութեան տրամադրմանը եւ փրկարարներ ուղարկելուն։

«Այսքանով սահմանափակւում ենք, մնացածը թէ ինչու է Ադրբեջանի հետ այդպէս, բնական է, Ադրբեջանը իրենց եղբայրն է․ ինչպէս ասում են՝ «երկու պետութիւն, մէկ ազգ»։ Էրդողանը նման շռայլութիւն թոյլ  չէր տա Հայաստանի նկատմամբ եւ առանձին շնորհակալութիւն յայտներ։ Բացի դրանից Չաւուշօղլուի երեկուայ խօսքերը Արարատ Միրզոյեանի հետ հանդիպման ժամանակ շատ տպաւորիչ էր։ Հայկական կողմը ունի չափից շատ լաւատեսութիւն Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը, առանց Ադրբեջանի գործոնի։ Որպէս փորձագէտ, կտրուենք այդ հասարակական էմոցիաներից, նայենք իրականութեանը, Թուրքիան շատ սառնասիրտ արձագանքեց Հայաստանի օգնութեանը։ Կարեւորը այստեղ Չաւուշօղլուի ասածն էր, մնացածը ով ուզում է լինել, շնորհակալութիւն յայտնելու էին։ Եթէ հայկական կողմը առաջարկութիւն է արել գնալ եւ ցաւակցել, նրանք ընդունել են։ Եթէ Թուրքիան ասէր չէ՝ չէր տեղաւորուի այդ յարաբերութիւնների կարգաւորման տրամաբանութեան մէջ»,- նշեց նա։

Թուրքագէտը կարծում է, որ այս ամէնի մէջ ամենակարեւորը Չաւուշօղլուի ելոյթն էր, որտեղ ակնյայտ էր մէկ բան, որ նրա խօսքերը հիմնականում ուղղուած էր Ադրբեջանին եւ Հայաստանում ապրող հասկացող մարդկանց․

«Նա նշեց, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կապուած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարաւոր խաղաղութեան համաձայնագրի ստորագրման հետ։ Հայկական հասարակութեան մի մասը, առանց որեւէ բանի, ցանկանում են արագ կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, իսկ Չաւուշօղլուն շատ պարզ կրկնեց այդ պահանջը, որը միշտ է այդպէս»,- աւելացրեց թուրքագէտը։

Անդրանիկ Իսպիրեանը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայում իր  գործընկերոջ մօտ կարող էր բարձրացնել Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը․

«Միրզոյեանը կարող էր դիւանագիտօրէն ասել, որ մենք  էլ խնդիր ունենք, Արցախն էլ է աղէտի մէջ գտնւում եւ նրանց էլ է պէտք հումանիտար օգնութիւն ցուցաբերել։ Ձեր եղբայր Ադրբեջանին ասեք՝ արագ բացի սահմանը։ Կարելի էր այսպէս ձեւակերպել։ Իսկ մենք հրապարակայնօրէն չենք տեսնում  նման յայտարարութիւններ, որովհետեւ չէն ուզում խախտել հայ-թուրքական յարաբերութիւնների ձգտումը։ Յարաբերութիւնների կարգաւորումը Թուրքիային է պէտք, չեմ հասկանում ինչի է պէտք այդ ձգտումը Հայաստանին»,- աւելացրեց նա։

Share