Իրանն ու Հայաստանը թոյլ չեն տայ, որ միջանցք ստեղծուի. Իրանի դեսպան

Իրանն ու Հայաստանը թոյլ չեն տայ, որ միջանցք ստեղծուի. Իրանի դեսպան

Իրանի դեսպանի խօսքով` Հայաստանն ու Իրանը հարեւաններ եղել են ու կը լինեն։ Նա այդ առումով օրինակելի գործողութիւն է որակել Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հիմնումը Կապանում, իսկ շուտով նաեւ Թաւրիզում ՀՀ հիւպատոսութեան բացումը: Գրում է Armeniasputnik-ը։

Հայաստանն ու Իրանը պէտք է ունենան յատուկ օրակարգ եւ չպէտք է թոյլ տայ, որ որեւէ միջանցք ստեղծւի։ Հայաստան–Իրան կոնֆերանսի ընթացքում այս յայտարարութիւնն է արել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին` ընդգծելով, որ Հայաստանի եւ Իրանի ղեկավարները ուշադիր հետեւում են տարածաշրջանային զարգացումներին:

«Հայաստանն ու Իրանը հարեւաններ են, կան եւ կը լինեն հարեւաններ: Իհարկէ, որոշակի խորամանկութիւններ նկատւում են, խօսում են այսպէս կոչուած միջանցքների, ինչ-որ գործողութիւնների մասին, սակայն Իրանը եւ Հայաստանը թոյլ չեն տայ, որ նման միջանցք ստեղծուի»,- ասել է դեսպանը:

Նա յաւելել է, որ թէ՛ իրանական, թէ՛ հայկական կողմի դիրքորոշումը շատ յստակ է:

«Մենք պէտք է նաեւ նախաձեռնող լինենք: Պէտք է տեսնենք, թէ ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպէտք է սպասենք, որ նոր մտայղացում լինի, օրինակ` ինչ-որ միջանցք բացելու հետ կապուած, նոր մենք որոշենք, թէ ինչ դիրքորոշում պէտք է որդեգրենք: Այսինքն՝ թոյլ չպէտք է տանք նման բան»,- ասել է նա։

Դեսպանն այդ առումով օրինակելի գործողութիւն է որակել Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հիմնումը Կապանում, իսկ շուտով նաեւ Թաւրիզում ՀՀ հիւպատոսութեան բացումը:

Եղե՞լ է արդեօք Հայաստանի եւ Իրանի համատեղ զօրավարժութիւնների առաջարկ. դեսպանի պատասխանը.

«Իրանը մշտապէս դէմ է արտայայտուել այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, որն առաջ է մղում Ադրբեջանը»։

Պաշտօնական Երեւանը բազմիցս յայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը, սակայն ընդգծել է ցանկացած միջանցքային տրամաբանութեան անընդունելիութիւնը։ Հայաստանի իշխանութիւնները նշում են, որ բոլոր ճանապարհները պէտք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանութեան ներքոյ, որոնցով անցնում են։

Share