Հայաստանեան փրկարարներն անմիջապէս անցել են գործի Սիրիայում

Հայաստանեան փրկարարներն անմիջապէս անցել են գործի Սիրիայում

Սիրիայում բնակչութիւնը մի փոքր հանգստացել է. ուժգին երկրաշարժեր են գրանցուել, հետցնցումներ են լինում եւ մտահոգութիւններ կան, մարդիկ չենք համաձակւում իրենց բնակարաններում գիշերել։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրոյցում ասաց Սիրիայում «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանը։ 

«Այս գիշեր էլ հայութեան մեծ մասը կրկին եկեղեցիներում, ակումբներում գիշերէցին։ Բնակարանային վնասները բաւականին մեծ են։ Աշխատանքներ են տարւում այն ուղղութեամբ, որ ապահով տեղ տանեն բնակիչներին։ Քիչ առաջ Հալեպի միջազգային օդանաւակայան ժամանեց ՀՀ-ից Սիրիայ ուղարկուած Հայաստանի փրկարարական ջոկատը»,-ասաց նա։ 

Վերջինս նշեց, որ հայաստանեան փրկարարներն անմիջապէս անցել են գործի, որպէսզի մարդկանց դուրս բերէն փլատակներից։ 

«Բնականաբար, նրանք կօգնէն մէզ, քանի որ Սիրիան սանկցիաների տակ է եւ մասնագիտական մեծ հաշուարկ չկայ որոնողական աշխատանքներ կատարելու համար։ Այս խումբը Հալեպի բնակչութեան համար է, իսկ երեկոյեան Հալեպ է հասնելու Հայաստանից ուղարկուած մարդասիրական օժանդակութեան օդանաւը»,- տեղեկացրեց նա։ 

Զարմիկ Պողիկեանի փոխանցմամբ՝ հայերի շրջանում նոր զոհերի մասին տեղեկութիւն չկայ։ Այս պահի դրութեամբ երկրաշարժի հետեւանքով 2 հայ է զոհուել Սիրիայում, մայր եւ որդի են։ 

«Որոնողական աշխատանքները բնականաբար շարունակւում են։ Սիրիայում զոհերի ընդհանուր թիւն այս պահին 1250 է, իսկ վիրաւորների թիւը՝ աւելի քան 1700: Սրանք, ցաւօք, վերջնական տուեալներ չէն»,- յաւելեց նա։

Նշէնք, որ այս պահի դրութեամբ Սիրիայում աւերիչ երկրաշարժի զոհերի թիւը գերազանցել է  1,5 հազարը, աւելի քան 3,5 հազարը վիրաւորուել է: 

Լիաննայ Թորոսեան

Մարդասիրական օգնութեամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանաւակայանում

Աղետալի երկրաշարժից տուժած Սիրիայ հումանիտար օգնութիւն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է SANA գործակալութիւնը:

Փետրուարի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնը յայտնեց, որ Հայաստանը հումանիտար աջակցութիւն է ուղարկում Սիրիայ: 30 տօննայ կազմող մարդասիրական բեռը ներառում է սնունդ, դեղորայք, բժշկական սարքաւորումներ: Բեռի տեղափոխումը Երեւանից Հալեպ իրականացուել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայութիւնը:

Share