Բերիոյ  Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին

Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին



 Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը  Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի եւ Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռեիսեանի հետ «Ֆրիշօ» հիւանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:

«Արմենպրես»-ի հետ զրոյցում  այս մասին յայտնեց Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռեիսեանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնութիւնն է տուել եւ  աղոթել երկրաշարժից  փրկուած հաեորդիների համար՝ մաղթելով շուտափոյթ ապաքինում:

Ժիրայր Ռեիսեանը յաւելեց, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռեւս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակւում են:

Share