Սիրիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 538-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 538-ի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է Սիրիայի առողջապահութեան նախարարութիւնն ու յաւելում, որ տուժածների թիւը 1353 է:

Գերատեսչութիւնն ընդգծում է, որ հրապարակուած տուեալները վերջնական չէն:

Վաղ առաւօտեան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարաւում գտնուող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպէս նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաաւերիչներից մէկը տարածաշրջանում։ Այսօր ցերէկը Թուրքիայում գրանցուել Է եւս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով եւ 4.3 մագնիտուդով: Ըստ վերջին տուեալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 1541-ի, 9733 մարդ վիրաւոր է։

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 1498-ի: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին յայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչութեան (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։

Նախկինում գերատեսչութիւնը յայտնել էր 1121 զոհի մասին:

«Այս պահին զոհերի թիւը 1498 է, կայ 8533 վիրաւոր, իսկ աւերուած շէնքերի թիւը 2834 է»,- լրագրողների հետ զրոյցում տեղեկացրել է Սեզերը։

Փետրուարի 6-ի վաղ առաւօտեան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարաւում գտնուող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպէս նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաաւերիչներից մէկը տարածաշրջանում։ Ցերէկը Թուրքիայում գրանցուել Է եւս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով եւ 4.3 մագնիտուդով:

Share