ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դէմ ամերիկահայերի ցոյցին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դէմ ամերիկահայերի ցոյցին

Վաշինգտոնում Կապիտոլիումի շէնքի առաջ ամերիկահայերը ցոյց են անցկացրել՝ իրենց բողոքը յայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դէմ: Բողոքի ցոյցին է մասնակցել նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին Փալոնը գրառում է կատարել իր թուիթերում:

«Այսօր Կապիտոլիումի մօտ ցուցարարները բողոք էին յայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական եւ անմարդկային շրջափակման դէմ: Ես հպարտութեամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացեալ Նահանգները պատասխանատւութեան ենթարկի Ալիեւին Արցախի ժողովրդի դէմ մարդու իրաւունքների խախտումների համար», — գրել է Փալոնը։

Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ցոյցին ներկայացել են Հայաստանի դրօշով եւ Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցութիւնը դադարեցնելու և այլ կոչեր պարունակող պաստառներով:

Share