Շրջափակման մէջ գտնուելու ընթացքում Արցախում ծնուել է 190 երեխայ

Շրջափակման մէջ գտնուելու ընթացքում Արցախում ծնուել է 190 երեխայ

Շրջափակման մէջ գտնուող Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան ենթակայութեան տակ գործող բոլոր բուժհաստատութիւններում պլանային վիրահատութիւնների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկուել է վիրահատուելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարաւորութիւնից։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատուական շտաբից:

Շրջափակման պայմաններում 7 երեխայ գտնւում է մանկական հիւանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:12 չափահաս բուժառու գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Արդէն 190 երեխայ է ծնուել   շրջափակման մէջ:Մինչեւ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ Արցախից Հայաստան է տեղափոխուել 58 հիւանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Share