Մեր բարեկամների թիւը Բրիտանիայում շատանում է. Անետ Մոսկովեան

Մեր բարեկամների թիւը Բրիտանիայում շատանում է. Անետ Մոսկովեան

Մեր բարեկամների թիւը Բրիտանիայում շատանում է: Այս մասին Երկիր Մեդիային տուած հարցազրոյցում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պառլամենտում Արցախի բլոկադայի վերաբերեալ քննարկմանը, ասել է ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահ Անետ Մոսկովեանը:

Մեր բարեկամների թիւը Բրիտանիայում շատանում է եւ մենք կարողացանք եւ Լորդերի եւ Համայնքների պալատում քննարկում ունենալ յունուարի 24-ին, որը շատ կարեւոր է:

Մենք վերջին տարիներին յստակ աշխատանքներ ենք տանում բրիտանական Լեյբորիստական կուսակցութեան հետ, որն ամենան հաւանականութեամբ յաջորդ ընտրութիւններում կը դառնայ իշխանութիւն: Կարողացել ենք բարեկամներ ձեռք բերել այդ կուսակցութեան շրջանում: Նրանց ստուերային նախարարը իր ելոյթով ճնշումներ գործադրեց երկրի ԱԳՆ ներկայացուցչի վրայ Արցախի հարցով:

Share