Յունուարի 28-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել երդման արարողութիւն. ՀՅԴ շարքերը համալրել են 4 ընկերներ:
Նրանք երդուեցին միշտ հաւատարիմ մնալ ՀՅ Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներին եւ բոլոր ուժերով, իսկ եթէ հարկ լինի, նաեւ կեանքի գնով ծառայել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին:
Երդման արարողութեան կնքահայրն էր վաստակաւոր կուսակցական ընկեր Գեորգի Պետրոսեանը:
Այսօր Իջևանի ՀՅԴ_ում նաև երդման արարողութիւն էր, կուսակցութեան լիիրավ անդամ դարձավ շրջանի երկարամեայ համակիրներից Կարեն Ղազարեանը՝ հայրենասէր, համարձակ, եռանդով ու գաղափարներով հարուստ։ Բարի գալուստ մեր ընտանիք ընկեր։