ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Սալբի Ղազարեանը հեռանում է Եու-Էս-ՍԻ Համալսարանի Հայկական Ուսումնասիրութիւնների Ինստիտուտի տնօրենի պաշտօնից: Նա 2014 թուականից ի վեր ստանձնել էր այդ պաշտօնը: Նա պիտի մնայ Ինստիտուտին մէջ եւ պիտի աշխատի յատուկ նախաձեռնութիւններու վրայ:
2023 թուականի Յունուարից նոր տնօրէն է նշանակցուել ինստիտուտի նախկին փոխտնօրէն՝ Դոկտոր Շուշան Կարապետեանը։
«2018 թուականի վերջին, երբ Շուշան Կարապետեանին հրաւիրեցի ինստիտուտ՝ որպէս փոխտնօրէն, ես դա արեցի՝ յոյս ունենալով, որ նա ի վերջոյ կը զբաղեցնի տնօրենի պաշտօնը՝ ինստիտուտը տանելով դէպի նոր դարաշրջան։ Ես շատ ուրախ եմ, որ հիմա դա տեղի է ունենում»,- ասաց Ղազարեանը:
Վերջին 6 տարում ինստիտուտը աւելի քան 300,000 ԱՄՆ դոլար է յատկացրել հետազօտութիւնների համար:
«Շուշանի Կարապետեանի ղեկավարութեամբ, լինելու են եւ՛ շարունակականութիւն, եւ՛ փոփոխութիւններ՝ միշտ ի շահ հասարակութեան եւ ուսանողութեան, այս ամէնը շատ յուզիչ է» յայտարարել է Սալբի Ղազարեանը:
Շուշան Կարապետեանը USC Հայկական ուսումնասիրութիւնների ինստիտուտի փոխտնօրէնի պաշտօնում ղեկավարել է ինստիտուտի գիտահետազօտական եւ կրթաթոշակային նախաձեռնութիւնները՝ խորացնելով ինտեգրումը կազմակերպութիւնների հետ թէ՛ համալսարանում, թէ՛ դրանից դուրս եւ ընդլայնելով ակադեմիական ծրագրաւորման շրջանակը։ 2014-ին նա ստացել է մերձաւորարեւելեան լեզուների եւ մշակոյթների դոկտորի աստիճան UCLA-ից, որտեղ տասը տարի դասաւանդել է հայագիտական դասընթացնէր: Նրա ատենախօսութիւնը՝ «Ինչպե՞ս կարող եմ երեխաներիս սովորեցնել իմ կոտրուած հայերէնը». ուսումնասիրութիւն արեւելահայերի լեզուով խօսողների մասին Լոս Անջելեսում, 2015 թուականին արժանացել է Հայկական ուսումնասիրութիւնների ընկերութեան նշանաւոր ատենախօսութեան մրցանակին: 2018 թուականին նա ստացել է Russ Campbell Young Scholar Award: Նա նաեւ ծառայել է որպէս UCLA-ի National Heritage Language Resource Center-ի փոխտնօրէն: Շուշանը ուսումնասիրում է, դասաւանդում եւ գրում հայկական փորձի մասին՝ յատկապէս կենտրոնանալով լեզուի խաչմերուկում գտնուող մրցակցող գաղափարախօսութիւնների եւ վէրազգային ինքնութեան կառուցման վրայ: