NULLՅունուարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղութեամբ տեղակայուած մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազէնային վիրաւորում է ստացել ՀՀ ՊՆ N զօրամասի զինծառայող Ե.Շ.-ն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 Յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:
Այս մասին յայտնեցին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից: Զինծառայողի վիճակը գնահատւում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժէք պարզելու նպատակով տարւում է քննութիւն:
Նշենք, որ Երասխը Նախիջևանի սահմանակից է: