ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցութիւնների ջանքերով գումարուել է Կանադայի Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յատուկ նիստ՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան շրջափակմանը։ Յունուարի 18-ին կայացած նիստի արդիւնքում որոշուել է Արցախի շրջափակման հարցով եւս երեք նիստ գումարել, ինչպէս նաեւ տեղում իրավիճակի շուրջ իրազեկուելու համար քննարկման հրաւիրել ԱՄՆ-ում եւ Կանադայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւէտիսեանին եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանին։ Համապատասխան որոշման մէջ օգտագործուած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությւոն ձեւակերպումը։
Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման եւ արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սոյն որոշումն իր բնոյթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական յանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ձեւակերպումը, այլ նաեւ քննարկման է հրաւիրում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնութեան բարձրացման նոր դրսեւորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը տեւական շրջան աշխատանքներ է իրականացնում։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակը կանադական խորհրդարանում առաջիկայ զարգացումների վերաբերեալ հանդէս կը գան հաղորդագրութիւններով։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
19.01.2023թ.