Ացախի նախկին ԱԳ նախարար Դաւիթ Բաբայանը յայտնում է, որ նշանակուել է Արցախի Հանրապետութեան Նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետութեան Նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր նշանակուել եմ Արցախի Հանրապետութեան Նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետութեան Նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ։
Շարունակելու ենք ծառայել մեր պետութեանն ու ժողովրդին։
Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրէտ ժամը կը յայտնեմ հեռարձակումից կէս ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողութիւններին ու քայլերին»։
Աղբիւր` Panorama.am