Գառնիկ Մանուկեանը յայտնուեց բանտում, որովհետեւ ՀՅԴ-ական է. Գերասիմ Վարդանեան

Գառնիկ Մանուկեանը յայտնուեց բանտում, որովհետեւ ՀՅԴ-ական է. Գերասիմ Վարդանեան

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանեանը գրում է․

«Երեկ քաղաքական ուղիղ հրահանգով ու շինծու մեղադրանքով կալանաւորելով ՀՅԴ «Արարատ» ՄԿ անդամ Գառնիկ Մանուկեանին՝ այդ իշխանութիւնները իրենց հերթական խայտառակ ու բարոյական նորմեր չճանաչող գործողութիւնն արեցին։

Գառնիկ Մանուկեանը յայտնուեց բանտում, որովհետեւ ՀՅԴ-ական է, հայկական ազգային աւանդոյթներ ունեցող Մանուկեանների մեծ գերդաստանի առանցքային դէմքերից մէկն է, ով իր ընտանիքով ու հարազատներով բազմաթիւ հետապնդումների ենթարկուելով՝ արդէն տեւական ժամանակ է, ինչ իր տարածաշրջանում պայքարում է այս իշխանութիւնների ազգադաւ քաղաքականութեան դէմ, եւ այդ պայքարը մնացել է շատերի կոկորդում ու չէն կարողանում մարսել։

Այս գործողութիւնը Դաշնակցութեանը, Արարատի մարզի ՀՅԴ կառոյցի ու իմ մերձաւոր շրջապատի նկատմամաբ շարունակուող հետապնդումների հերթական դրսեւորումն է, որով նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել մարզում, թուլացնել իրենց նկատմամբ դիմադրութիւնը՝ իրենց, ենթադրեալ, հերթական դաւադրութիւնը նախապատրաստելուց ու իրականացնելուց առաջ»։

Share