ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ/ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետութիւնում յունուարի 20-ից կը գործի սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ:
Բրինձը, մակարոնեղէնը, հնդկաձաւարը, շաքարաւազը եւ ձէթը կը վաճառուեն միայն կտրօնով:
Կտրոնների տրամադրումը կը սկսուի յունուարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կէտէր կը գործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ, 19 կէտ կը գործի:
Շրջկենտրոնների բնակիչները կտրօն կարող են ստանալ իրենց շրջուարչակազմի շէնքերից, իսկ գիւղական բնակավայրերում ապրողներն՝ իրենց համայնքապետարաններից:
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսութեան պատրաստած ռեպորտաժում։