Սոցիալիստական Ինտէրնացիոնալն Ադրբեջանին յորդորել է բացել Լաչինի միջանցքը

Սոցիալիստական Ինտէրնացիոնալն Ադրբեջանին յորդորել է բացել Լաչինի միջանցքը

ՀՅ Դաշնակցութեան առաջարկով՝ Սոցիալիստական Ինտէրնացիոնալը (Ընկերուար Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծուած իրավիճակին։

Յունուարի 11-ին ընդունուած յայտարարութիւնը, որը կրում է «Սոցիալիստական Ինտէրնացիոնալի յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ» թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ։

Սոցիալիստական Ինտէրնացիոնալն իր  մտահոգութիւնն է յայտնում Լաչինի միջանցքի` որպէս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչութեամբ։

Մենք Ադրբեջանի իշխանութիւններին կոչ ենք անում ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատութիւնն ու անվտանգութիւնը՝ համաձայն 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան։

Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարուած է, ուստի Սոցիալիստական Ինտէրնացիոնալը կողմերին խստօրէն յորդորում է գնալ երկխօսութեան եւ բանակցութիւնների, կանխել արգելափակման հետեւանքով  խաղաղ բնակչութեան հումանիտար ճգնաժամը:

ՀՅ Դաշնակցութիւնը շարունակում է Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների միջոցով, ինչպէս նաեւ կուսակցութեան արտաքին քաղաքական հնարաւորութիւններով լայնածաւալ աշխատանքներ տանել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, միջազգային զօրակցութեան ապահովման եւ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղութեամբ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ

Share