ՀԱՊԿ-ը Հայաստանի փոխարէն այլ երկրում զօրավարժութիւններ անցկացնելու առաջարկներ կմշակի: Հայաստանի մերժումից յետոյ ՀԱՊԿ միացեալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետութիւնների տարածքում զօրավարժութիւններ անցկացնելու համար:այս մասին քիչ առաջ ասել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլաւ Շչեգրիկովիչը։ Այս մասին յայտնել է ռուսական Ria կայքը:
«ՀԱՊԿ միացեալ շտաբը ՀՀ ՊՆ-ից տեղեկութիւն է ստացել 2023 թուականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զօրավարժութիւնների անցկացման աննպատակայարմարութեան մասին։
ՀԱՊԿ-ի միացեալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարածքում նման զօրավարժութիւնների անցկացման հնարաւորութեան վերաբերեալ եւ յստակեցնում է 2023 թուականի համար ՀԱՊԿ-ի հաւաքական անվտանգութեան համակարգի հրամանատարութեան եւ վերահսկման մարմինների եւ ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանը»,- լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը:
Ռուսիոյ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել էր, որ Ռուսիոյ Դաշնութեան ցամաքային զօրքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) խաղաղապահ զօրավարժութիւններին, որոնք պիտի կայանան Հայաստանի մէջ։ Այս մասին յայտարարուել էր է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան կայքին մէջ։
«Ռուսիոյ Դաշնութիւնից դուրս Հայաստանի տարածքի վրայ պիտի կայանան ՀԱՊԿ խաղաղապահ զօրամիաւորումների «Անխորտ եղբայրութիւն-2023» համատեղ զօրավարժութիւնները»,- ասուած էր զեկոյցի մէջ։